Աշխարհի 2026 թվականի առաջնության K խմբի երկրորդ տուրի Պորտուգալիա — Ուզբեկստան հանդիպման առաջին խաղակեսն ավարտվել է պորտուգալացիների համոզիչ առավելությամբ՝ 3-0 հաշվով։
«Սելեսաոյի» կազմում փայլուն խաղակես է անցկացրել թիմի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն՝ դառնալով դուբլի հեղինակ։ Արդեն 6-րդ րոպեին նա բացել է հանդիպման հաշիվը, իսկ 39-րդ րոպեին խփել է իր թիմի երրորդ գնդակը։ Պորտուգալիայի մյուս գոլը 17-րդ րոպեին տուգանայինից կատարած անվրեպ հարվածով հեղինակել է Նունու Մենդեշը։
Նշենք, որ Ռոնալդուի համար սա աշխարհի առաջնություններում անցկացրած 24-րդ հանդիպումն է։ Այս խաղում հեղինակած դուբլից հետո մունդիալներում խփած նրա գոլերի ընդհանուր քանակը հասավ 10-ի, որոնցից 2-ը՝ ընթացիկ առաջնությունում։
Գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
























































