Աշխարհի 2026 թվականի առաջնության K խմբի երկրորդ տուրի շրջանակում ընթացող Պորտուգալիա-Ուզբեկստան հանդիպումը խոստումնալից է մեկնարկել պորտուգալացիների համար։
Արդեն 6-րդ րոպեին թիմի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն բացել է հաշիվը՝ խփելով ընթացիկ մունդիալում իր առաջին գոլը։ 17-րդ րոպեին Նունու Մենդեշը տուգանային հարվածով կրկնապատկել է «սելեսաոյի» առավելությունը՝ հաշիվը դարձնելով 2-0 (խաղը շարունակվում է)։
Հավելենք, որ սա աշխարհի առաջնություններում Ռոնալդուի 24-րդ հանդիպումն է, իսկ խփած գոլերի թիվը հասել է 9-ի։
Portugal [1]-0 Uzbequistão — C. Ronaldo 6′ — Copa do Mundo 2026, rodada 2, Grupo K
by
u/meunomedeusuario in
futebol
























































