Կանադայի ազգային հավաքականը հուզիչ ընդունելության է արժանացրել թիմի ճամբար վերադարձած կիսապաշտպան Իսմայել Կոնեին:
Հիշեցնենք, որ Կատարի դեմ խմբային փուլի խաղում (6:0) ֆուտբոլիստը սրունքոսկրերի կրկնակի կոտրվածք էր ստացել։ Նրան պատգարակով դուրս էին բերել խաղադաշտից և շտապ հոսպիտալացրել:
Վիրահատությունից հետո Կոնեն թիմի ճամբար է ժամանել լիմուզինով և մեքենայից դուրս եկել հենակների օգնությամբ։ Թիմակիցները նրան դիմավորել են բուռն ծափահարություններով. յուրաքանչյուր ֆուտբոլիստ հերթով մոտեցել և ջերմորեն գրկել է նրան։
Բժիշկների կանխատեսմամբ՝ Կոնեին առնվազն հինգ ամսվա ապաքինում է սպասվում. աշխարհի առաջնությունը նրա համար արդեն ավարտված է։
Նշենք, որ Կանադայի ընտրանին 4 միավորով գլխավորում է B խումբը։ Խմբային փուլի վերջին խաղում թիմը կմրցի Շվեյցարիայի հետ, որն ունի նույնքան միավոր, սակայն լրացուցիչ ցուցանիշներով զիջում է կանադացիներին:


























































