Բրազիլիայի ազգային հավաքականի հարձակվող Նեյմարը շարունակում է ապաքինվել վնասվածքից: Ինչպես հաղորդում է TNT Sports-ը, պարզ է դարձել, թե արդյոք ֆուտբոլիստը կկարողանա օգնել իր թիմին Աշխարհի առաջնության առաջիկա հանդիպումներում։
Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ հարձակվողը բաց կթողնի Մունդիալի խմբային փուլի երկրորդ տուրի՝ Հայիթիի ընտրանու դեմ կայանալիք խաղը: Ակնկալվում է, որ Նեյմարն ապաքինված կլինի Շոտլանդիայի դեմ մրցավեճից առաջ, որը «սելեսաոյի» համար վերջինը կլինի մրցաշարի խմբային փուլում: Նշվում է, որ ֆուտբոլիստը գնդակով մարզումներին վերադարձել է երեկ՝ հունիսի 17-ին:
Հիշեցնենք, որ Բրազիլիայի հավաքականը Հայիթիի ընտրանու հետ ուժերը կչափի հունիսի 20-ին, իսկ Շոտլանդիայի դեմ հանդիպումը կկայանա հունիսի 25-ին:
























































