«Բրեշիայի» հարձակվող Մարիո Բալոտելին կիսվել է ֆուտբոլային աշխարհի մասին իր մտքերով.
«Ֆուտբոլիստ լինելը դժվար է: Ոչ թե տնտեսական տեսանկյունից, այլ ընդհանուր առմամբ: Թոփ-լիգաներում դու պետք է իսկապես ուժեղ բնավորություն ունենաս: Շատերը կարող են կորցնել, սխալվել:
Իմ բախտը բերել է, որ ես երկու սիրող ընտանիք եմ ունեցել, ինչի համար շատ շնորհակալ եմ: Ճնշումը մեծ է, ամենուր թերթեր են ու հեռուստատեսություն: Անհրաժեշտ է ունենալ քո սեփական «ես»-ը, որպեսզի հաղթահարես դժվարությունները:
Ֆուտբոլի աշխարհը զզվելի է: Մայրս փոքր տարիքում ինձ ստիպում էր գնալ բասկետբոլի, ձյուդոյի, թեթև աթլետիկայի: Նա ցանկանում էր, որ ես այլ մարզաձև ընտրեի՝ հուսալով ,որ ես ֆուտբոլիստ չեմ դառնա, բայց արդյունքում ես ֆուտբոլիստ դարձա»,- պատմել է Բալոտելին: