Կյուրասաոյի հավաքականի գլխավոր մարզիչ Դիկ Ադվոկատը դարձել է Աշխարհի առաջնության պատմության մեջ ամենատարեց մարզիչը, որը թիմին տարել է եզրափակիչ մրցաշարի։
Այս նվաճումը գրանցվել է 2026 թվականի ՖԻՖԱ-ի Աշխարհի առաջնության E խմբի Գերմանիա-Կյուրասաո խաղում։
78-ամյա մարզիչը գերազանցել է Չեխիայի հավաքականի մարզիչ Միրոսլավ Կոուբեկի ռեկորդը (74 տարեկան և 283 օրական հասակում)։ Չեխ մարզչի նվաճումը տևել է երկուսուկես օր, այն ևս գրանցվել էր այս ԱԱ-ում։
2026 թվականի ՖԻՖԱ-ի Աշխարհի առաջնությունը կանցկացվի Միացյալ Նահանգներում, Կանադայում և Մեքսիկայում՝ հունիսի 11-ից հուլիսի 19-ը։
























































