Ժոզե Մոուրինյոն վերադարձել է «Ռեալ Մադրիդ»։ Այսօր «Լոս Բլանկոսը» հայտարարեց պորտուգալացու՝ գլխավոր մարզչի պաշտոնում նշանակման մասին։ Նա ստորագրել է երեք տարվա պայմանագիր։
Մոուրինյուն նախկինում մադրիդյան ակումբում աշխատել է 2010-ից 2013 թվականներին։
Նա չորրորդ մարզիչն է, որին Ֆլորենտինո Պերեսը վերադարձրել է ակումբ իր նախագահության ընթացքում։
Նախկինում Կարլո Անչելոտին, Զինեդին Զիդանը և Խոսե Անտոնիո Կամաչոն (իսպանացին առաջին անգամ մարզել է «Ռեալ Մադրիդը» Պերեսի նախագահի առաջին ժամկետից առաջ՝ 1998 թվականին, և վերադարձել է 2004 թվականին) ևս Պերեսի օրոք վերադարձել են իրենց նախկին աշխատավայր։

























































