Հունիսի 30-ին կհրապարակվի «Ռոմայի» ընթացիկ մրցաշրջանի ֆինանսական հաշվետվությունը: Այդ մասին հայտնում է Calciomercato-ն։
Համաձայն վերջին տվյալների՝ հռոմեական ակումբի ֆինանսկան կորուստները մրցաշրջանի ավարտին կկազմի 110 միլիոն դոլար: Եվ սա, չնայած այն բանին, որ ակումբի ղեկավարությունը որոշել է չորս ամսով (մարտից հունիս) կրճատել խաղացողների և աշխատողների աշխատավարձերը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Ռոմայի» ֆուտբոլիստները համաձայնել են աշխատավարձերի նվազեցման, որպեսզի օգնեն ակումբի աշխատակիցներին, որոնք կարանտինի ընթացքում հեռացվել են աշխատանքից:
Իսկ ավելի ուշ «Ռոմայի» մամուլի ծառայությունը հայտնեց, որ առաջին թիմի բոլոր խաղացողները, ինչպես նաև մարզչական շտաբը մինչև մրցաշրջանի ավարտը հրաժարվել են իրենց ամբողջ աշխատավարձերից: