Աշխարհի 2026 թվականի առաջնությանը նախապատրաստվող Նիդերլանդների և Ուզբեկստանի հավաքականները մրցաշարի մեկնարկից առաջ անցկացրեցին վերջին ստուգողական խաղը, որն ավարտվեց հոլանդացիների դրամատիկ հաղթանակով՝ 2-1 հաշվով։
Հանդիպման հաշիվը 32-րդ րոպեին 11-մետրանոց հարվածով բացեց Կոդի Գակպոն՝ առաջ մղելով Ռոնալդ Կումանի գլխավորած թիմին։ 87-րդ րոպեին հոլանդացիները մնացին տասը խաղացողներով. կարմիր քարտ ստացավ Գուս Տիլը։ Ուզբեկստանի ընտրանին թվաց թե կարողացավ փրկել իրավիճակը՝ օգտվելով քանակական առավելությունից. 90+2-րդ րոպեին հավասարությունը վերականգնեց Իգոր Սերգեևը։ Հատկանշական է, որ սա Սերգեևի 25-րդ գոլն էր Ուզբեկստանի ազգային հավաքականի կազմում։
Այնուամենայնիվ, խաղի վերջակետը դրվեց 90+7-րդ րոպեին, երբ երկրորդ անգամ 11-մետրանոց հարված նշանակվեց Նիդերլանդների օգտին։ Կոդի Գակպոն կրկին անվրեպ իրացրեց հարվածը՝ ձևակերպելով դուբլ և հաղթանակ պարգևելով իր թիմին։
Հիշեցնենք, որ Նիդերլանդների հավաքականն ընդգրկված է Մունդիալի F խմբում, որտեղ նրա մրցակիցներն են Ճապոնիան, Շվեդիան և Թունիսը։ Ուզբեկստանը, որն իր պատմության մեջ առաջին անգամ է մասնակցում Աշխարհի առաջնությանը, հանդես կգա K խմբում՝ մրցելով Կոլումբիայի, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության և Պորտուգալիայի հետ։ Մրցաշարը մեկնարկելու է հունիսի 11-ին և տևելու է մինչև հուլիսի 19-ը։
Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ




























































