2026 թվականի Աշխարհի առաջնությանը մասնակցող շատ հավաքականներ դիտարկում են աննախադեպ տարբերակ՝ թույլատրել պահեստային ֆուտբոլիստներին հանդիպումներին հետևել հանդերձարաններից։ Պատճառը սպասվող խիստ շոգ եղանակն է։ Այս մասին X սոցիալական ցանցում հայտնում է The Touchline-ը։
Աղբյուրի համաձայն՝ եթե այս որոշումն ընդունվի, ապա փոխարինում կատարելու անհրաժեշտության դեպքում գլխավոր մարզչի օգնականը պահեստայինների նստարանից կգնա հանդերձարան և ֆուտբոլիստներին կհրավիրի նախավարժանքի։
Ավելի վաղ ՖԻՖԱ-ն մրցավարներին պարտավորեցրել էր յուրաքանչյուր խաղում երկու հատուկ ընդմիջում անել (յուրաքանչյուր խաղակեսի միջնամասում), որպեսզի ֆուտբոլիստները կարողանան ջուր խմել և հովանալ:
Հիշեցնենք, որ ֆուտբոլի Աշխարհի 2026 թվականի առաջնությունը կանցկացվի ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում՝ հունիսի 11-ից հուլիսի 19-ը: Մրցաշարի պատմության մեջ առաջին անգամ դրան կմասնակցի 48 հավաքական:
Մունդիալը կմեկնարկի հինգշաբթի՝ հունիսի 11-ին։ Բացման խաղում մրցաշարի համակազմակերպիչ Մեքսիկայի հավաքականը կմրցի ՀԱՀ-ի ընտրանու հետ։


























































