Մադրիդի «Ռեալի» բրազիլացի պաշտպան Մարսելոյի ծառայություններով նոր ակումբ է սկսել հետաքրքրվել։
Ինչպես գրում է Goal.com-ը՝ հղում կատարելով A Bola-ին, ՊՍԺ-ն թիրախավորել է «արքայական» ակումբի պաշտպանին։ Ֆրանսիական ակումբը Լայվին Կուրզավայի ու Տոմա Մենյեի հնարավոր հեռանալու դեպքում, նոր պաշտպանների է փնտրում։
Հաղորդվում է, սակայն, որ Մարսելոյի հեռանալը իրատեսական չի թվում։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՊՍԺ-ն հետաքրքրված է նաև «Պորտուի» պաշտպան Ալեքս Տելլեսի ծառայություններով։