Ֆրանսիական ՊՍԺ-ն նախատեսում է զգալիորեն ուժեղացնել կազմն առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում։ Այս մասին հաղորդում են L’Équipe հեղինակավոր պարբերականը։
Աղբյուրի համաձայն` փարիզյան գրանդի ուշադրության կենտրոնում են հայտնվել մի քանի խոստումնալից ֆուտբոլիստներ։ Ըստ աղբյուրի՝ ակումբի ղեկավարությունը նպատակադրվել է հարձակման գիծը համալրել «Բորնմուտի» հարձակվող Էլի Կրուպիի տրանսֆերով։ Բացի այդ, ֆրանսիական թիմի նախընտրելի ֆուտբոլիստների կարճ ցուցակում են հայտնվել նաև «Լայպցիգի» վինգեր Յան Դիոմանդեն և «Մոնակոյի» վինգեր Մագնես Ակլիուշը։
Հիշեցնենք, որ ավարտված մրցաշրջանում Լուիս Էնրիկեի գլխավորած թիմը ոչ միայն հռչակվեց Ֆրանսիայի Լիգա 1-ի չեմպիոն, այլև հաջողությամբ պաշտպանեց տիտղոսը ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայում։
Եվրոպական գլխավոր ակումբային մրցաշարի եզրափակիչում փարիզցիները հաղթահարեցին Լոնդոնի «Արսենալի» արգելքը՝ հետխաղյա 11-մետրանոցներով արձանագրելով 4-3 հաշիվը (հիմնական և լրացուցիչ ժամանակն ավարտվել էր 1-1 հաշվով)։




























































