«Չելսիի» կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսն ակումբի ղեկավարությանն ու թիմի գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյին տեղեկացրել է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ հեռանալու իր որոշման մասին: Այս մասին հաղորդում է իսպանական հեղինակավոր Mundo Deportivo պարբերականը:
Աղբյուրի տեղեկություններով՝ լոնդոնյան ակումբը ֆուտբոլիստին փոխանցել է, որ նրա հնարավոր տեղափոխության դիմաց կպահանջի 120 միլիոն եվրո։ Սա ճիշտ այն գումարն է, որով արգենտինացին «Բենֆիկայից» գնվել էր 2023 թվականի ձմռանը։ Նշվում է, որ Ֆերնանդեսի գործակալն արդեն կապ է հաստատել Մադրիդի «Ռեալի» ներկայացուցիչների հետ՝ հնարավոր տրանսֆերն իրականացնելու նպատակով։
Ընթացիկ մրցաշրջանում արգենտինացի կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում միասին մասնակցել է 54 հանդիպման՝ դառնալով 15 գոլի և 7 արդյունավետ փոխանցման հեղինակ։
Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը «կապույտների» հետ նախատեսված է մինչև 2032 թվականի ամառը։ Transfermarkt պորտալի տվյալներով՝ խաղացողի շուկայական արժեքը ներկայումս գնահատվում է 90 միլիոն եվրո։




























































