ՊՍԺ-ի հարձակվող Էդինսոն Կավանիի ապագան շարունակում է անհայտ մնալ։
Ինչպես տեղեկացնում է Goal.com-ը՝ հղում կատարելով Fotomac-ին, ուրուգվայցի հարձակվողի ծառայություններով հետաքրքրված է թուրքական «Ֆեներբախչեն»։
Հաղորդվում է, որ «Ֆեներբախչեն» միայն լավ առաջարկ կատարելու դեպքում կկարողանա պայմանագիր ստորագրել Կավանիի հետ։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Կավանիին երեք տարվա պայմանագիր է առաջարկել «Աթլետիկոն»։