Իսպանական «Բարսելոնան» հռչակվել է 2025/26 մրցաշրջանի Կանանց Չեմպիոնների լիգայի հաղթող՝ վճռորոշ խաղում 4-0 հաշվով վստահ հաղթանակ տանելով ֆրանսիական «Լիոնի» նկատմամբ:
Եզրափակիչ հանդիպումը կայացավ Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյի «Ուլևոլ» մարզադաշտում: Թեև առաջին խաղակեսն ավարտվեց գրավազրկությամբ, ընդմիջումից հետո կատալոնական ակումբն ամբողջությամբ տիրեց նախաձեռնությանը՝ մրցակցի դարպասն ուղարկելով չորս անպատասխան գնդակ:
Հանդիպման հաշիվը 55-րդ րոպեին բացեց Էվա Պայորը, իսկ երկրորդ խաղակեսի միջնամասում նա կրկնապատկեց այն՝ իր հաշվին գրանցելով դուբլ։ Խաղի հիմնական ժամանակի ավարտին՝ 90-րդ րոպեին, Սալմա Պարալյուելոն դարձավ երրորդ գոլի հեղինակը, իսկ մրցավարի կողմից ավելացված ժամանակում նա ևս մեկ անգամ գրավեց դարպասը՝ սահմանելով հանդիպման վերջնական հաշիվը։
Եզրափակիչի ուղեգիր նվաճելու ճանապարհին երկու թիմերն էլ հաղթահարել էին բարդ արգելքներ կիսաեզրափակիչ փուլում: «Բարսելոնան» պայքարից դուրս էր թողել Մյունխենի «Բավարիային» (1-1, 4-2), իսկ «Լիոնն» առավելության էր հասել լոնդոնյան «Արսենալի» նկատմամբ (1-2, 3-1):
Այս հաղթանակի շնորհիվ «Բարսելոնան» այժմ իր ակտիվում ունի Կանանց Չեմպիոնների լիգայի 4 գավաթ (2021, 2023, 2024, 2026): Մրցաշարի բացարձակ ռեկորդակիրը շարունակում է մնալ «Լիոնը», որը նվաճել է 8 տիտղոս (2011, 2012, 2016, 2017, 2018, 2019, 2020, 2022):
Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ



























































