«Բարսելոնան» դարձել է առաջին թիմը, որը կարողացել է հաղթել թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց Չեմպիոնների լիգայում։ Այս մասին հայտնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։
Հիշեցնենք՝ «Բարսելոնան» երեկ նվաճել է կանանց Չեմպիոնների լիգայի 2020/2021 խաղարկության չեմպիոնությունը։ Մրցաշարի եզրափակիչ խաղում կատալոնական ակումբը մրցել է Լոնդոնի «Չելսիի» հետ։ Հանդիպումը կայացել է շվեդական Գյոտեբորգ քաղաքում և ավարտվել կապտանռնագույնների՝ 4-0 հաշվով հաղթանակով։
«Բարսելոնան» պատմության մեջ առաջին անգամ է դարձել կանանց Չեմպիոնների լիգայի հաղթող։ Մրցշաարի վերջին 5 խաղարկություններում հաղթող էր ճանաչվում ֆրանսիական «Լիոնը»։ Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունում ֆրանսիական թիմը հասավ մինչև քառորդ եզրափակիչ, որտեղ պարտվեց ՊՍԺ-ին։
Կանանց Չեմպիոնների լիգան անցկացվում է 2001 թվականից։