Այսօր՝ մարտի 31-ին, կայացան կանանց Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի երկու պատասխան հանդիպում։
«Բարսելոնան» արտագնա խաղաում 1-2 հաշվով զիջեց «Մանչեսթեր Սիթիին», սակայն առաջին խաղում 3-0 հաշվով տարած հաղթանակի շնորհիվ կատալոնական ակումբը դուրս եկավ կիսաեզրափակիչ։
Կիսաեզրափակիչի ևս մեկ ուղեգիր նվաճեց «Չելսին», որը սեփական հարկի տակ 2-1 հաշվով հաղթեց գերմանական «Վոլֆսբուրգին» (առաջին հանդիպումը՝ 3-0)։
Կիսաեզրափակչի մյուս զույգերի՝ ՊՍԺ/«Լիոն» և «Ռոսենգարդ»/«Բավարիա» դուետների պատասխան խաղերը կկայանան ապրիլին։