Մադրիդի «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը ցանկություն է հայտնել մրցաշրջանը ավարտել տիտղոսով։
«Չի կարելի ռիսկի դիմել ու վտանգի տակ դնել մարդկանց առողջությունը։ Սպասում եմ, թե երբ նորից հնարավորություն կունենամ դաշտ դուրս գալու Լա լիգայում և Չեմպիոնների լիգայում։
Ցանկանում եմ մրցաշրջանը ավարտել տիտղոսով։ Սակայն պետք է սպասել իշխանությունների որոշմանը»,-Ռամոսի խոսքն է մեջբերում Goal-ը։
Ավելի վաղ Ռամոսը հայտարարել էր, որ ավելորդ քաշ չի հավաքել կարանտինի ընթացքում։