Բրազիլական «Ինտեպեդենտեի» ֆուտբոլիստ Կայո Ֆելիպե Սանտոս Սիլվան դժբախտ պատահարի զոհ է դարձել, տեղեկացնում է The Sun-ը:
21-ամյա ֆուտբոլիստը օդապարուկ բաց թողնելիս դիպել է էլեկտրական հաղորդալարին և հոսանքահարում ստանալով ՝ մահացել:

Նշվում է, որ ակումբը և երկրպագուները ցավակցել են երիտասարդ ֆուտբոլիստի հարազատներին:
























































