Գերմանիայի ազգային հավաքականը X սոցիալական ցանցում հրապարակել է 2026 թվականի աշխարհի առաջնությանը մասնակցող ֆուտբոլիստների կազմը։ Հիշեցնենք, որ առաջիկա Մունդիալը կանցկացվի ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում։
Բունդեսթիմի կազմը 2026 թվականի աշխարհի առաջնության համար․
Դարպասապահներ. Օլիվեր Բաուման («Հոֆենհայմ»), Մանուել Նոյեր («Բավարիա»), Ալեքսանդր Նյուբել («Բավարիա»):
Պաշտպաններ. Վալդեմար Անտոն («Բորուսիա» Դորտմունդ), Նաթանիել Բրաուն («Այնտրախտ»), Յոզուա Կիմիխ («Բավարիա»), Դավիդ Ռաում («Լայպցիգ»), Անտոնիո Ռուդիգեր («Ռեալ» Մադրիդ), Նիկո Շլոտերբեկ («Բորուսիա» Դորտմունդ), Ջոնաթան Տա («Բավարիա»), Մալիկ Տիաու («Նյուքասլ Յունայթեդ»):
Կիսապաշտպաններ. Պասկալ Գրոս («Բրայթոն»), Ֆելիքս Նմեչա («Բորուսիա» Դորտմունդ), Ալեքսանդր Պավլովիչ («Բավարիա»), Անգելո Շտիլեր («Շտուտգարտ»), Նադիմ Ամիրի («Մայնց»), Մաքսիմիլիան Բայեր («Բորուսիա» Դորտմունդ), Լեոն Գորեցկա («Բավարիա»), Լենարտ Կարլ («Բավարիա»), Ջամալ Մուսիալա («Բավարիա»), Ֆլորիան Վիրց («Լիվերպուլ»):
Հարձակվողներ. Կայ Հավերց («Արսենալ»), Ջեյմի Լևելինգ («Շտուտգարտ»), Լերոյ Սանե («Գալաթասարայ»), Դենիզ Ունդավ («Շտուտգարտ»), Նիկ Վոլտեմադե («Նյուքասլ Յունայթեդ»):

























































