Լոնդոնի «Չելսիի» նախկին գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկան բանավոր համաձայնեցրել է «Մանչեսթեր Սիթիի» հետ համագործակցության պայմանները։ Այս մասին X սոցիալական ցանցում հայտնել է հայտնի մարզական լրագրող և ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ըստ աղբյուրի՝ իտալացի մասնագետն արդեն տևական ժամանակ է, ինչ համարվում է «քաղաքաբնակների» գլխավոր մարզչի պաշտոնի առաջնահերթ թեկնածուն և հենց նա էլ կփոխարինի Խոսեպ Գվարդիոլային։ Սպասվում է, որ առաջիկայում Մարեսկան «Մանչեսթեր Սիթիի» հետ կկնքի 3 տարվա պայմանագիր։
Մարեսկայի աշխատանքային կենսագրության մեջ են մտնում նաև «Լեսթեր Սիթին», «Վեսթ Հեմ Յունայթեդը», «Սևիլիան» և այլ ակումբներ։ Հատկանշական է, որ իտալացին անծանոթ չէ մանչեսթերյան ակումբին. նա արդեն աշխատել է «Մանչեսթեր Սիթիում»՝ 2022-2023 թվականներին զբաղեցնելով գլխավոր մարզչի օգնականի պաշտոնը, ինչպես նաև գլխավորելով «քաղաքաբնակների» երիտասարդական թիմը:



























































