Ֆրանսիական Լիգա 1-ի 33-րդ տուրում ՊՍԺ-ն հյուրընկալվելիս երկու անպատասխան գնդակ ուղարկեց մրցաշարային աղյուսակում իրեն հետապնդող «Լանսի» դարպասը (2-0)։
Փարիզյան ակումբի կազմում 29-րդ րոպեին հաշիվը բացեց Խվիչա Կվարացխելիան, իսկ հանդիպման ավելացված ժամանակում՝ 90+3-րդ րոպեին, Իբրահիմ Մբայեն կրկնապատկեց այն։
Այս հաղթանակի շնորհիվ Լիգա 1-ի ընթացիկ մրցաշրջանի ավարտից մեկ տուր առաջ ՊՍԺ-ն անհասանելի դարձավ մոտակա հետապնդող նկատմամբ և պաշտոնապես հռչակվեց Ֆրանսիայի 14-ակի չեմպիոն։
Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
Լիգա 1-ի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․




























































