ԱՄԷ-ն ներկայացնող խառը մենամարտերի մարտիկ, UFC-ի միջին քաշային կարգի նախկին չեմպիոն Խամզաթ Չիմաևը ցույց է տվել իր դեմքն ամերիկացի Շոն Սթրիքլենդի հետ դիմակայությունից երկու օր անց։
Նրանց մենամարտը ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգի Նյուարք քաղաքում կայացած UFC 328 մրցաշարի գլխավոր իրադարձությունն էր, որն ավարտվել է Սթրիքլենդի հաղթանակով՝ մրցավարների ոչ միաձայն որոշմամբ։
Հիշեցնենք, որ մայիսի 10-ին մինչև 84 կգ քաշային կարգում UFC-ի չեմպիոնական տիտղոսի համար մենամարտում Չիմաևը կրեց իր պրոֆեսիոնալ կարիերայի առաջին պարտությունը։ Մինչ այդ նա անցկացրել էր 15 մենամարտ և բոլորում հաղթանակ էր տոնել։

Ամերիկացի Շոն Սթրիքլենդը խառը մենամարտերում (MMA) իր նորամուտը նշել է 2008 թվականի մարտին։ Ներկայումս մարտիկի պրոֆեսիոնալ ակտիվում կա 31 հաղթանակ, որոնցից 16-ը նա գրանցել է ժամկետից շուտ, և 7 պարտություն։




























































