Fastex Պրեմիեր լիգայի 25-րդ տուրում հետնապահ «Արարատը» Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում նվազագույն հաշվով զիջեց «Ուրարտուին» (0-1):
Հանդիպման ելքը վճռվեց երկրորդ խաղակեսում. 61-րդ րոպեին հյուրերի կազմում միակ և հաղթական գոլի հեղինակ դարձավ Խարիտոն Այվազյանը: Խաղավերջում դաշտում պայքարը բավականին լարվեց, ինչի հետևանքով մրցավարը ստիպված եղավ մի քանի դեղին քարտեր ցույց տալ երկու թիմերի ֆուտբոլիստներին, սակայն հաշվի մեջ այլևս փոփոխություն տեղի չունեցավ:
Այս հաղթանակի շնորհիվ «Ուրարտուն» վաստակեց 48 միավոր և բարձրացավ մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնական՝ շրջանցելով «Փյունիկին», որը նույնքան միավորով նահանջեց 3-րդ տեղ: «Արարատը» 12 միավորով շարունակում է մնալ 9-րդ հորիզոնականում:
Հանդիպման Տեսագրությունը
ՀՊԼ-ի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․




























































