Fastex Պրեմիեր լիգայի 2025/26 թթ. մրցաշրջանի 24-րդ տուրում ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում ԲԿՄԱ-ն մարտական ոչ-ոքի խաղաց «Ալաշկերտի» հետ (2-2)։
Հանդիպման սկիզբը հաջող էր հյուրերի համար. արդեն 4-րդ րոպեին Կարեն Նալբանդյանը բացեց հաշիվը։ 60-րդ րոպեին Մամադու Ֆոֆանա Տուրեն կրկնապատկեց «Ալաշկերտի» առավելությունը։ Դրանից ընդամենը երկու րոպե անց՝ 62-րդ րոպեին, երկրորդ դեղին քարտի պատճառով խաղադաշտից հեռացվեց Ռոբերտ Հակոբյանը։
Սակայն բանակայինները կարողացան բնավորություն ցույց տալ և խաղավերջում փրկել հանդիպումը։ 79-րդ րոպեին Սեյրան Կիրակոսյանը կրճատեց հաշվի տարբերությունը, իսկ ընդամենը երեք րոպե անց՝ 82-րդ րոպեին, փոխարինման մտած Հարություն Մանուկյանը խփեց ԲԿՄԱ-ի երկրորդ գոլը՝ ձևակերպելով հանդիպման վերջնական հաշիվը։
Այս ոչ-ոքիից հետո ԲԿՄԱ-ն 22 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականը, իսկ «Ալաշկերտը» 44 միավորով բարձրացավ 4-րդ տեղ։
Հանդիպման տեսագրությունը․
ՀՊԼ-ի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․




























































