Իսպանական «Ժիրոնայի» կիսապաշտպան Ազեդին Ունային հայտնվել է «Մանչեսթեր Սիթիի» հետաքրքրությունների շրջանակում: Անգլիական գրանդը միջին գծի ուժեղացման տարբերակներ է փնտրում՝ թիմից հեռացող Բեռնարդու Սիլվային փոխարինելու նպատակով:
Ինչպես հաղորդում է El Chiringuito պարբերականը, «քաղաքայինները» լրջորեն դիտարկում են մարոկկացի ֆուտբոլիստի թեկնածությունը, որը ֆուտբոլային հանրությանը լայնորեն հայտնի դարձավ աշխարհի անցած առաջնությունում իր վառ մրցելույթների շնորհիվ: Հատկանշական է, որ և՛ «Ժիրոնան», և՛ «Մանչեսթեր Սիթին» պատկանում են City Football Group հոլդինգին, ինչը կարող է էապես հեշտացնել հնարավոր տրանսֆերային գործարքը:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա ամռանը Ունային ֆրանսիական «Մարսելից» էր տեղափոխվել կատալոնական ակումբ՝ 6 միլիոն եվրոյի դիմաց: Transfermarkt-ը 26-ամյա ֆուտբոլիստի ներկայիս տրանսֆերային արժեքը գնահատում է 10 միլիոն եվրո: Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 19 հանդիպումներում նա արդեն հասցրել է դառնալ 5 գոլի և 3 արդյունավետ փոխանցման հեղինակ:




























































