«Կոմոյի» նախագահ Միրվան Սուվարսոն արձագանքել է իտալական ակումբի գլխավոր մարզիչ Սեսկ Ֆաբրեգասի ծառայություններով Լոնդոնի «Չելսիի» հնարավոր հետաքրքրության մասին լուրերին։
«Եթե դա նրան երջանիկ կդարձնի, ապա թող գնա։ Իհարկե, մենք կցանկանայինք, որ մեր աշխատակիցները հնարավորինս երկար մնան մեզ հետ, բայց, ի վերջո, նա մեզ չի պատկանում: Ցանկության դեպքում Սեսկը կարող է տեղափոխվել «Չելսի»,- Սուվարսոյի խոսքերն է մեջբերում City AM-ը:
Նշենք, որ 38-ամյա Ֆաբրեգասը «Կոմոն» գլխավորում է 2024 թվականից։ Ընթացիկ մրցաշրջանում, Ա Սերիայի 33 տուրից հետո, նրա գլխավորած թիմը վաստակած 58 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի հինգերորդ հորիզոնականը։
Հիշեցնենք, որ ապրիլի 22-ին «Չելսին» պաշտոնապես հայտարարեց գլխավոր մարզիչ Լիամ Ռոսենյորին պաշտոնանկ անելու մասին: Անգլիացի մասնագետը լոնդոնյան թիմը ղեկավարում էր այս տարվա հունվարից։




























































