Մյունխենի «Բավարիայի» և Գերմանիայի ազգային հավաքականի հարձակվող Սերժ Գնաբրին հաստատել է, որ չի կարողանա մասնակցել 2026 թվականի Աշխարհի առաջնությանը։
Շաբաթ օրը ֆուտբոլիստի մոտ ախտորոշվել է աջ ազդրի մկանի պատռվածք: Նա վերջին անգամ խաղադաշտ է դուրս եկել ապրիլի 15-ին՝ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի՝ Մադրիդի «Ռեալի» դեմ պատասխան խաղում (4:3, ընդհանուր հաշիվը՝ 6:4)։
«Ցավոք, ես մեր թիմին երկրպագելու եմ տնից՝ ամբողջ երկրի հետ միասին։ Աշխարհի առաջնությունում Գերմանիայի հավաքականի կազմում հանդես գալու իմ երազանքն այս պահին չի իրականանա։ Ժամանակն է կենտրոնանալ ապաքինման և հաջորդ մրցաշրջանին նախապատրաստվելու վրա»,- սոցցանցերի իր էջերում գրել է Գնաբրին։
Ընթացիկ մրցաշրջանում Գնաբրին «Բավարիայի» կազմում անցկացրել է 37 հանդիպում՝ դառնալով 10 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։
Հիշեցնենք, որ Գերմանիայի հավաքականն ապահովել է իր տեղը 2026թ. Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլում։ Գերմանացիներն ընդգրկված են E խմբում, որտեղ նրանց մրցակիցները կլինեն Էկվադորի, Կյուրասաոյի և Կոտ դ’Իվուարի հավաքականները։
























































