Անգլիայի Պրեմիեր լիգայի 2025/2026 մրցաշրջանի 33-րդ տուրում կայացավ մերսիսայդյան դերբին. «Էվերթոնը» սեփական հարկի տակ ընդունեց «Լիվերպուլին»։ Լիվերպուլի «Հիլ Դիքինսոն» մարզադաշտում անցկացված հանդիպումը, որը սպասարկում էր գլխավոր մրցավար Քրիս Կավանան, ավարտվեց հյուրերի դրամատիկ հաղթանակով՝ 2:1 հաշվով։
Խաղի հաշիվը 29-րդ րոպեին բացեց Մոհամեդ Սալահը՝ առաջ մղելով «Լիվերպուլին»։ 54-րդ րոպեին Բետուն խփեց պատասխան գնդակը՝ վերականգնելով հավասարությունը։ Այնուամենայնիվ, հանդիպման հիմնական ժամանակին ավելացված 10-րդ րոպեին (90+10′) Վիրջիլ վան Դայկը դարձավ հաղթական գոլի հեղինակ։
Այս խաղից հետո «Լիվերպուլը» 55 միավորով զբաղեցնում է ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը։ «Էվերթոնը» 47 միավորով 10-րդ տեղում է։
Հաջորդ տուրում՝ ապրիլի 25-ին, «Էվերթոնը» արտագնա խաղում կմրցի «Վեսթ Հեմի» հետ, իսկ «Լիվերպուլը» նույն օրը կհյուրընկալի «Քրիսթալ Փելասին»։
Տեսանյութը՝ ԱՅՍՏԵՂ
Մրցաշարային աղյուսակն այս պահին




























































