Fastex Պրեմիեր լիգայի 16-րդ տուրից հետաձգված խաղում Գյումրիի «Շիրակը» սեփական հարկի տակ ընդունեց ԲԿՄԱ-ին: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 1-1 հաշվով։
Հանդիպման հաշիվը բացվեց 30-րդ րոպեին. հյուրերի կազմում 11-մետրանոցն անվրեպ իրացրեց Պետիկ Մանուկյանը: Առաջին խաղակեսի վերջնամասում՝ 43-րդ րոպեին, գյումրեցիներին հաջողվեց վերականգնել հավասարությունը. նույնպես 11-մետրանոց նշանակետից աչքի ընկավ Ռաֆիկ Միսակյանը՝ ձևակերպելով խաղի վերջնական հաշիվը:
Հիշեցնենք, որ նախորդ տուրում ևս այս թիմերը մրցել էին միմյանց դեմ, և այդ հանդիպումն ավարտվել էր գոլազուրկ ոչ-ոքի (0-0):
Հանդիպման տեսագրությունը․
ՀՊԼ-ի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․




























































