ՖԻՖԱ-ի բժշկական կոմիտեի ղեկավար Միշել Դ՛Հոգեն կարծիք է հայտնել այն մասին, որ ֆուտբոլիստներին պետք է արգելել խաղերի ժամանակ դաշտում թքելը․
«Սա չափազանց հակահիգիենիկ է։ Եվ հետո, դաշտում թքելը որևէ մեկին վարակելու պարզ միջոց է։ Ֆուտբոլիստները պետք է փորձեն չանել դա։ Չգիտեմ՝ գուցե արշեք թքելու համար դեղին քարտ սահմանել, սա լավ գաղափար է»,- Դ՛Հոգեի խոսքերն է փոխանցում The Telegraph-ը։
Կորոնավիրուսի համավարակի պատճառով աշխարհի գրեթե բոլոր ազգային առաջնությունները դադարեցվել են։ Եվրագավաթային խաղերն անորոշ ժամանակով հետաձգվել են, իսկ Եվրոպայի առաջնությունը, որը պետք է անցկացվեր այս ամառ, տեղափոխվել է 2021 թվական։