Fastex Պրեմիեր լիգայի 2025/26 թթ. մրցաշրջանի 21-րդ տուրի վերջին խաղում «Ալաշկերտը» Արմավիրի Հ. Տոնոյանի անվան «Քաղաքային» մարզադաշտում երկու անպատասխան գնդակ ուղարկեց հետնապահ «Արարատի» դարպասը (2-0):
Տանտերերի կազմում հանդիպման 44-րդ րոպեին հաշիվը բացեց Ռոբերտ Հակոբյանը։ Երկրորդ խաղակեսում՝ 71-րդ րոպեին, Կայո Էնրիկեն կրկնապատկեց թիմի առավելությունը՝ ձևակերպելով խաղի վերջնական հաշիվը։
Այս հաղթանակից հետո «Ալաշկերտը» վաստակած միավորների թիվը հասցրեց 39-ի՝ բարձրանալով լավագույն քառյակ: «Արարատը» 6 միավորով շարունակում է եզրափակել մրցաշարային աղյուսակը։
Հանդիպման տեսագրությունը․
ՀՊԼ-ի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․




























































