Հայաստանի Fastex Պրեմիեր լիգայի 21-րդ տուրի շրջանակում կայացավ առաջնության կենտրոնական հանդիպումներից մեկը. «Փյունիկը» սեփական հարկի տակ ուժերը չափեց «Արարատ-Արմենիայի» հետ։ Լարված պայքարում անցած դիմակայությունն ավարտվեց հյուրերի՝ 2:0 հաշվով վստահ հաղթանակով։
Մանուել Տուլիպայի սաները կարողացան առաջ անցնել հաշվի մեջ առաջին խաղակեսում. 24-րդ րոպեին նշանակված 11-մետրանոց տուգանային հարվածն անվրեպ իրացրեց Խուան Բալանտան: Չնայած դաշտի տերերի գործադրած ջանքերին՝ հանդիպման վերջնամասում հյուրերին հաջողվեց կրկնապատկել առավելությունը։ Հիմնական ժամանակին ավելացված 3-րդ րոպեին (90+3′) Հուգո Օլիվեյրան խփեց իր թիմի երկրորդ գնդակը։
Այս կարևոր հաջողությունից հետո «Արարատ-Արմենիան» 20 հանդիպումից հետո վաստակեց 42 միավոր և մրցաշարային աղյուսակում միավորներով հավասարվեց առաջատար «Ուրարտուին»: «Փյունիկը», որն անցկացրել է 19 խաղ, 41 միավորով նահանջեց երրորդ հորիզոնական և եզրափակում է առաջնության լավագույն եռյակը։
Մրցաշարային աղյուսակն այս պահին



























































