Հայաստանի Պրեմիեր լիգայի 21-րդ տուրն աչքի ընկավ արդյունավետ և լարված դիմակայությամբ. «Արարատը» տնային մարզադաշտում ընդունեց «Ալաշկերտին» և զիջեց 2:3 հաշվով:
Թիմերն իսկական գոլառատ հրավառություն ապահովեցին հենց առաջին խաղակեսում։ Վահե Գևորգյանի թիմն արագորեն առաջ անցավ հաշվի մեջ՝ Մոմո Տուրեի դիպուկ 11-մետրանոցի և Ջոզեֆ Սաբոբոյի (ով բացեց իր գոլերի հաշիվը թիմի կազմում) հարվածների շնորհիվ: Չնայած արարատցի Աբուբակար Ուատարան կարողացավ խփել պատասխան գնդակը, Օլավալե Ֆարայոլան նախքան ընդմիջում ևս մեկ անգամ անսխալ գործեց նշանակետից՝ հաշիվը դարձնելով 3:1 հօգուտ հյուրերի:
Երկրորդ կեսում Ռիկարդիո Դիոնիսիոյի սաները մեծ ուժերով նետվեցին առաջ և վաստակած 11-մետրանոցի շնորհիվ, որն իրացրեց Կալֆալա Դումբիան, կրճատեցին տարբերությունը մինչև նվազագույնի։ Այնուամենայնիվ, հանդիպման մնացած հատվածում հաշիվն անփոփոխ մնաց:
Այս վճռորոշ հաղթանակից հետո «Ալաշկերտը» 36 միավորով ամրապնդում է իր դիրքերը աղյուսակի 5-րդ տեղում: «Արարատը» շարունակում է մնալ ճգնաժամի մեջ և 6 միավորով եզրափակում է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը:
Տեսանյութը՝ ստորև․
Մրցաշարային աղյուսակն այս պահին




























































