Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Վենսան Կոմպանին կիսվել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում Մադրիդի «Ռեալի» դեմ կայանալիք վաղվա խաղի սպասելիքներով։
«Մենք պետք է պատրաստ լինենք «Ռեալի» լավագույն տարբերակին՝ նրան, որը խաղում էր «Մանչեսթեր Սիթիի» դեմ։ Նրանք շարունակում են մնալ Եվրոպայի լավագույն թիմերից մեկը։ Հավանաբար, սա ամենաբարդ արտագնա հանդիպումն է Չեմպիոնների լիգայում։ Մենք ցանկանում ենք վաղն այստեղ հաղթել»։
Այն մասին՝ արդյո՞ք «Ռեալն» ավելի լավ է խաղում Մբապեի և Վինիսիուսի համատեղ, թե՞ առանձին խաղի դեպքում
«Դա բոլորովին իմ թեման չէ։ Մենք առանց այն էլ բավականաչափ քննարկելու հարցեր ունենք «Բավարիայի» ներսում, ուստի պարտավոր չենք լուծել «Ռեալի» խնդիրները։ Կարող եմ միայն ասել, որ երկու թիմերն էլ հիանալի են։ Մնացածը կախված է «Ռեալից»»։
Հարի Քեյնի մասնակցության մասին
«Հարին գիտակցում է, թե որքան կարևոր է այս հանդիպումը։ Նա նաև ինքը պետք է ասի՝ արդյոք պատրա՞ստ է խաղադաշտ դուրս գալ մեկնարկային կազմում։ Տեսնենք, թե վաղն ինչպես կդասավորվի ամեն ինչ»,- նշել է Կոմպանին։
























































