«Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 23-րդ տուրում Գրոզնիի «Ախմատի» նկատմամբ տարած արտագնա հաղթանակից հետո գրառում է կատարել իր տելեգրամյան ալիքում։
«Բարդ հանդիպում և նման կարևոր հաղթանակ երեկ Գրոզնիում: Շնորհակալ եմ բոլորին աջակցության համար։ Իսկ մենք արդեն պատրաստվում ենք մոսկվացիների հետ հանդիպմանը»,- գրել է Սպերցյանը։
Հիշեցնենք, որ ապրիլի 4-ին «Ախմատ Արենա» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվել է 1:0 հաշվով՝ հօգուտ «ցլերի»։ Միակ գոլի հեղինակն է դարձել կոլումբիացի հարձակվող Ջոն Կորդոբան։
Ապրիլի 8-ին «Կրասնոդարը» Ռուսաստանի գավաթի խաղարկության (FONBET) ՌՊԼ-ի ուղու եզրափակիչի առաջին խաղում կմրցի Մոսկվայի «Դինամոյի» հետ։ Հանդիպումը կկայանա Ռուսաստանի մայրաքաղաքում։



























































