Միլանի «Ինտերը» լրջորեն պայքարում է «Տոտենհեմի» պաշտպան Յան Վերտոնգենի համար, տեղեկացնում է Tuttosport-ը:
Բելգիացուն գնելու հարցում միլանյան ակումբը մրցելու է «Ռոմայի» և «Նապոլիի» հետ:
Հիշեցնենք ՝ Վերտոնգենը հայտարարել էր, որ կցանականար խաղալ Ա Սերիայում:
Բելգիացին լոնդոնյան ակումբում խաղում է 2012 թվականից։ Նա թիմի կազմում մասնակցել է 311 խաղի, խփել է 14 գոլ ու դարձել ՝ 7 փոխանցման հեղինակ։