«Փյունիկի» գվինեացի հարձակվող Մոմո Յանսանեն ճանաչվել է Fastex Պրեմիեր լիգայի մարտ ամսվա լավագույն ֆուտբոլիստ:
Ինչպես հայտնում է առաջնության մամուլի ծառայությունը, 28-ամյա հարձակվողը նախորդ ամիս անցկացրած 3 խաղում դարձել է 4 գոլի հեղինակ՝ օգնելով իր թիմին վաստակել կարևոր միավորներ։
Քվեարկության արդյունքում երկրորդ տեղը զբաղեցրել է «Նոայի» ռումինացի հարձակվող Վալենտին Կոստակեն, իսկ լավագույն եռյակը եզրափակել է «Փյունիկի» կիսապաշտպան ու Հայաստանի ազգային հավաքականի նորեկ Կառլեն Հովհաննիսյանը։




























































