Երևանի «Փյունիկի» գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանը ճանաչվել է Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի մարտ ամսվա լավագույն մարզիչ։
Ինչպես հայտնում է առաջնության մամուլի ծառայությունը, հայ մասնագետը լավագույնի կոչմանն արժանացել է երկրպագուների, սպորտային լրագրողների և Fast Sports-ի մեկնաբանների համատեղ քվեարկության արդյունքում:
Նախորդ ամիս երևանյան թիմն Արտակ Օսեյանի գլխավորությամբ հիանալի ցուցանիշ է գրանցել՝ հաղթելով անցկացրած բոլոր երեք հանդիպումներում։ Այս հաջողված շարքի շնորհիվ «Փյունիկը» ստանձնել է առաջնության մրցաշարային աղյուսակի առաջատարի դիրքը։
Մարտ ամսվա լավագույն մարզչի կոչմանը հավակնող լավագույն եռյակն ունեցել է հետևյալ տեսքը.
- Արտակ Օսեյան («Փյունիկ»)
- Կարեն Բարսեղյան («Գանձասար»)
- Սանդրո Պերկովիչ («Նոա»)





























































