Աշխարհի առաջնությանն ընդառաջ՝ բրազիլական ֆուտբոլում ամենաքննարկվող թեմաներից մեկը Նեյմարի՝ ազգային հավաքական հնարավոր վերադարձն է։ «Սանտոսի» 34-ամյա ֆուտբոլիստը չէր հրավիրվել «պենտակամպեոնների» մարտյան հավաքին, սակայն դեռևս հույս ունի մեկնել առաջիկա Մունդիալին։
Ինչպես հաղորդում է The Touchline-ը, Բրազիլիայի հավաքականում չեն նախատեսում Նեյմարին ընդգրկել ԱԱ-2026-ի հայտացուցակում։ Ըստ ամենայնի՝ աստղային հարձակվողն այլևս հանդես չի գա ազգային հավաքականների գլխավոր ստուգատեսում։
Բրազիլական մամուլը նաև տեղեկացնում է, որ Կառլո Անչելոտտիի գլխավորած մարզչական շտաբը մտադիր չէ Նեյմարին հրավիրել ազգային թիմի շարքերը գալիք ամռանը։ Այդուհանդերձ, «սելեսաոյի» ներկայացուցիչները կշարունակեն հետևել «Սանտոսի» մասնակցությամբ հանդիպումներին և ֆուտբոլիստի ելույթներին։
























































