Բրազիլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին գովեստի խոսքեր է հասցեագրել «Միլանի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչին։ Նախկինում իտալացի մասնագետն ու խորվաթ ֆուտբոլիստը միասին աշխատել են Մադրիդի «Ռեալում»։
«Ինչո՞ւ է Մոդրիչը մինչ օրս կարևոր դեր խաղում թիմում։ Սա եզակի դեպք է, քանի որ Մադրիդում իմ վերջին տարում, երբ Լուկան 39 տարեկան էր, նա ոչ մի մարզում բաց չթողեց։ Նա հիանալի ֆիզիկական և հոգեբանական մարզավիճակում է»,- Անչելոտիի խոսքն է մեջբերում լրագրող Ալֆրեդո Պեդուլան իր կայքում։
Նշենք, որ 2025/2026 մրցաշրջանում «Միլանի» կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 32 հանդիպում՝ իր ակտիվում գրանցելով 2 գոլ և 3 արդյունավետ փոխանցում։



























































