Անգլիացի հայտնի նախկին պաշտպան Ռիո Ֆերդինանդը խոսել է Նեյմարի բացառիկության մասին՝ անդրադառնալով նաև բրազիլացու՝ առաջիկա աշխարհի առաջնությունը բաց թողնելու հավանականությանը։
«Սանտոսի» 34-ամյա հարձակվողը Կառլո Անչելոտիի կողմից չի ստացել ազգային հավաքականի հրավեր՝ մասնակցելու առաջիկա ընկերական հանդիպումներին։ Շատ հավանական է, որ աստղային ֆուտբոլիստը դուրս կմնա նաև Մունդիալի վերջնական հայտացուցակից։
«Ժամանակին Նեյմարն անում էր այնպիսի բաներ, որոնք աշխարհում ոչ ոք չէր կարողանում անել։ Ես նկատի ունեմ նաև Կրիշտիանու Ռոնալդուին և Լիոնել Մեսսիին. անգամ նրանք ի զորու չէին նման բաների»,- Ֆերդինանդի խոսքերը մեջբերում է The Touchline-ը։
Հիշեցնենք, որ մինչև հայրենիք՝ Բրազիլիա վերադառնալը, Նեյմարը պաշտպանել է սաուդյան «Ալ Հիլալի», ֆրանսիական ՊՍԺ-ի և կատալոնական «Բարսելոնայի» գույները։
























































