Գերմանական Բունդեսլիգայի 27-րդ տուրի շրջանակում Դորտմունդի «Բորուսիան» սեփական հարկի տակ ընդունեց «Համբուրգին» և տպավորիչ կամային հաղթանակ տարավ 3:2 հաշվով:
Հանդիպման հաշիվը 19-րդ րոպեին բացեց հյուրերի հարձակվող Ֆիլիպ Օտելեն, իսկ 38-րդ րոպեին Ալբեր Սամբի Լոկոնգան կրկնապատկեց «Համբուրգի» առավելությունը՝ թիմերին ընդմիջման ուղարկելով հյուրերի հարմարավետ առավելությամբ:
Այնուամենայնիվ, երկրորդ խաղակեսում դորտմունդցիներին հաջողվեց բեկել հանդիպման ընթացքը։ Տանտերերի կազմում հերոս դարձավ պաշտպան Ռամի Բենսեբաինին, որը երկու անգամ անվրեպ իրացրեց 11-մետրանոց հարվածը (73՛, 84՛): Եվս մեկ անգամ էլ տանտերերի կազմում աչքի ընկավ Սերու Գիրասին՝ 78-րդ րոպեին խփելով իր թիմի երկրորդ գոլը:
Այս հաղթանակից հետո «Բորուսիան» վաստակեց 61 միավոր և շարունակում է զբաղեցնել Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը՝ առաջատար «Բավարիայից» հետ մնալով 9 միավորով։ «Համբուրգը» 30 միավորով 11-րդն է:
Գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
Մրցաշարային աղյուսակն այս պահին




























































