Հայաստանի ֆուտբոլի առաջնության 19-րդ տուրի շրջանակում կայացած «Գանձասար» — «Արարատ» դիմակայությունն ավարտվել է տանտերերի առավելությամբ: Կապանյան կոլեկտիվը հաղթանակ է տոնել 2:1 հաշվով։
Հանդիպման հիմնական իրադարձությունները ծավալվել են առաջին խաղակեսում: «Գանձասարն» արագորեն երկու գնդակի առավելություն է ստացել, ինչին հյուրերը կարողացել են պատասխանել միայն մեկ դիպուկ հարվածով խաղակեսի վերջնամասում:
Վաստակած 3 միավորի շնորհիվ Կարեն Բարսեղյանի սաները բարելավել են իրենց դիրքերը մրցաշարային աղյուսակում:
«Գանձասարը» այժմ ունի 17 միավոր և, շրջանցելով ԲԿՄԱ-ին, բարձրացել է 7-րդ հորիզոնական։
«Արարատը» շարունակում է ելույթներն անհաջող շարքով. երևանյան ակումբն իր ակտիվում ունի ընդամենը 6 միավոր և եզրափակում է աղյուսակը:
Մրցաշարային աղյուսակն այս պահին



























































