Մարտի 12-ին կայացան ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի 2025/2026 մրցաշրջանի 1/8 եզրափակիչի առաջին հանդիպումները։ Ներկայացնում ենք խաղային օրվա գլխավոր իրադարձություններն ու գրանցված արդյունքները:
«Ֆիորենտինայի» դրամատիկ հաղթանակը [Տեսանյութ]
Իտալական «Ֆիորենտինան» «Արտեմիո Ֆրանկի» մարզադաշտում ընդունել էր լեհական «Ռակուվին» և կարողացավ կամային հաղթանակ կորզել: 60-րդ րոպեին հյուրերի հարձակվող Ջոնաթան Բրոուտ Բրունեսն առաջ մղեց իր թիմին, սակայն ընդամենը երկու րոպե անց կիսապաշտպան Շեր Նդուրը վերականգնեց հավասարությունը: «Մանուշակագույններին» հաղթանակ պարգևեց Ալբերտ Գուդմունդսոնը՝ 90+3-րդ րոպեին անվրեպ իրացնելով 11-մետրանոց հարվածը (2:1):
Անգլիական ակումբի անակնկալ ոչ-ոքին
Անգլիական «Քրիսթալ Փելասը» Լոնդոնի «Սելհերստ Պարկ» մարզադաշտում չկարողացավ կոտրել կիպրական ԱԵԿ-ի դիմադրությունը. գրանցվեց գոլազուրկ ոչ-ոքի՝ 0:0: Դիմակայության ելքը կվճռվի Լարնակայում կայանալիք պատասխան խաղում:
Կոնֆերենցիաների լիգա, 1/8 եզրափակիչ. առաջին հանդիպումների արդյունքները՝
- «Ռիեկա» (Խորվաթիա) – «Ստրասբուրգ» (Ֆրանսիա)՝ 1:2
- «ԱԶ Ալկմար» (Նիդերլանդներ) – «Սպարտա Պրահա» (Չեխիա)՝ 2:1
- «Սամսունսպոր» (Թուրքիա) – «Ռայո Վալյեկանո» (Իսպանիա)՝ 1:3
- «Լեխ» Պոզնան (Լեհաստան) – «Շախտյոր» (Ուկրաինա)՝ 1:3
- «Ցելե» (Սլովենիա) – ԱԵԿ Աթենք (Հունաստան)՝ 0:4
- «Ֆիորենտինա» (Իտալիա) – «Ռակուվ» (Լեհաստան)՝ 2:1
- «Սիգմա Օլոմոուց» (Չեխիա) – «Մայնց» (Գերմանիա)՝ 0:0
- «Քրիսթալ Փելաս» (Անգլիա) – ԱԵԿ Լարնակա (Կիպրոս)՝ 0:0
Նշենք, որ 1/8 եզրափակիչի պատասխան հանդիպումները կկայանան հաջորդ հինգշաբթի՝ մարտի 19-ին։ Ընթացիկ մրցաշարի վճռորոշ հանդիպումը տեղի կունենա 2026 թվականի մայիսի 27-ին Գերմանիայի Լայպցիգ քաղաքի համանուն մարզադաշտում։ Հիշեցնենք, որ Կոնֆերենցիաների լիգայի գործող գավաթակիրը Լոնդոնի «Չելսին» է, որը նախորդ տարվա եզրափակիչում 4:1 հաշվով պարտության էր մատնել իսպանական «Բետիսին»:




























































