«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Բեռնարդու Սիլվան, ամենայն հավանականությամբ, իր վերջին մրցաշրջանն է անցկացնում անգլիական ակումբի կազմում։
Ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետն ավարտվում է ամռանը, իսկ համագործակցության երկարաձգման շուրջ բանակցություններ առայժմ չեն վարվում։ Ինչպես հաղորդում է լրագրող Էքրեմ Քոնուրը, 31-ամյա պորտուգալացու ծառայություններով հետաքրքրվողների ցանկը համալրել է ՊՍԺ-ն։ Փարիզյան գրանդը դիտարկում է մրցաշրջանի ավարտից հետո կիսապաշտպանին որպես ազատ գործակալ ձեռք բերելու հնարավորությունը։
Սիլվայի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրված են նաև կատալոնական «Բարսելոնան» և թուրքական «Գալաթասարայը»։
Հիշեցնենք, որ Բեռնարդու Սիլվան «Մանչեսթեր Սիթիի» գույները պաշտպանում է 2017 թվականից։


























































