Իտալիայի առաջնության 28-րդ տուրում Թուրինի «Յուվենտուսը» սեփական հարկի տակ չորս անպատասխան գնդակ ուղարկեց հետնապահ «Պիզայի» դարպասը (4-0)։
«Բիանկոներիի» կազմում գոլերով աչքի ընկան Անդրեա Կամբիասոն, Խեֆրեն Թյուրամը, Քենան Յիլդիզը և Ժերեմի Բոգան՝ համապատասխանաբար 54-րդ, 65-րդ, 75-րդ և 90+4-րդ րոպեներին։
«Ծեր ինյորան» այս հաղթանակից հետո վաստակած միավորների քանակը հասցրեց 50-ի՝ մոտենալով լավագույն հնգյակին։ «Պիզան» 15 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը։
Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
Ա Սերիայի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․



























































