Կատալոնական «Բարսելոնան» նախնական հարցում է կատարել իտալական «Ռոմայի» և Կոտ դ’Իվուարի ազգային հավաքականի կենտրոնական պաշտպան Էվան Օբիտե Նդիկայի տրանսֆերի վերաբերյալ։ Այս մասին հայտնում է իսպանական Sport.es պարբերականը։
Աղբյուրի համաձայն՝ 26-ամյա ֆուտբոլիստը լիովին համապատասխանում է «կապտանռնագույնների» մարզչական շտաբի կողմից ներկայացվող պահանջներին: Այնուամենայնիվ, այս պահին կատալոնական ակումբի հետաքրքրությունը սահմանափակվում է միայն տեղեկատվության հավաքագրմամբ, և պաշտոնական բանակցություններ դեռևս չեն վարվում:
Ընթացիկ մրցաշրջանում Նդիկան «Ռոմայի» կազմում անցկացրել է 31 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 3 գոլի հեղինակ: Ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը իտալական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2028 թվականի ամառը։ Transfermarkt-ը պաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատում է 30 միլիոն եվրո։
Հիշեցնենք, որ Էվան ՆդԴիկան Կոտ դ’Իվուարի ընտրանու կազմում դարձել է 2024 թվականի Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության հաղթող։



























































