Fastex Պրեմիեր լիգայի 2025/26 թթ. մրցաշրջանի 17-րդ տուրում, Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, «Ալաշկերտը» նվազագույն հաշվով առավելության հասավ առաջատար «Արարատ-Արմենիայի» նկատմամբ (1-0):
Հանդիպման միակ և հաղթական գոլը 50-րդ րոպեին խփեց տանտերերի գվինեացի հարձակվող Մոմո Տուրեն: Ավելացված ժամանակում Մանուել Տուլիպայի գլխավորած թիմը լավ պահեր ունեցավ հաշիվը հավասարեցնելու համար, սակայն երկու անգամ էլ հյուրերը հարվածեցին դարպասաձողին:
Այս հաղթանակից հետո «Ալաշկերտը» վաստակած միավորների քանակը հասցրեց 32-ի՝ բարձրանալով երկրորդ հորիզոնական և ընդամենը երկու միավորով զիջելով առաջատար «Արարատ-Արմենիային»:
Հանդիպման տեսագրությունը․
ՀՊԼ-ի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․




























































