Վալիդ Ռեգրագին հայտարարել է Մարոկկոյի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու մասին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 50-ամյա մասնագետը որոշել է լքել զբաղեցրած պաշտոնը Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության եզրափակչում Սենեգալից կրած նվազագույն հաշվով պարտությունից (0:1) հետո:
«Մարոկկոն` ընդմիշտ։ Աստված, հայրենիք, թագավոր: Շնորհակալություն»,- գրել է Ռեգրագին սոցիալական ցանցերի իր էջերում:
Սպասվում է, որ Մարոկկոյի ֆուտբոլի թագավորական ֆեդերացիան առաջիկայում պաշտոնապես կհայտարարի Մոհամեդ Ուահբիին ազգային թիմի նոր գլխավոր մարզիչ նշանակելու մասին:
Հիշեցնենք, որ Վալիդ Ռեգրագիի գլխավորությամբ Մարոկկոյի ընտրանին պատմական արդյունք գրանցեց՝ հասնելով 2022 թվականի Աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ, ինչպես նաև վստահորեն նվաճեց ԱԱ-2026-ի ուղեգիր: Աշխարհի առաջիկա առաջնությունում մարոկկացիները հանդես են գալու նույն խմբում Բրազիլիայի, Հայիթիի և Շոտլանդիայի հավաքականների հետ:
























































